211652_close_icon
views-count28080 դիտում article-date 22:20 19-03-2015

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ները բախվելուց հետո հայտնվել են «գաի պլաշադկայում». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտաշատի խճուղի թիվ1 հասցեում՝ ՃՈ անշարժ պահակետի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 11 VV 115 համարանիշի և Mercedes 51 QԼ 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքում: Մինչ դեպքի վայր կժամանեին Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի ծառայողները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով դուրս են բերել վիրավորներից մեկին և տեղափոխել հիվանդանոց: 1 հոգու էլ փրկարարներն են Mercedes-ից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց: Վթարի վայր է ժամանել նաև թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այս պահին տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել նույն վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: *** 20/03/2015 10:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Mercedes մակնիշի 51 QL 001 համարանիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Նշավան գոյւղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Մնացականյանը, իսկ Mercedes 11 VV 115 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Բրուտյանը: Վթարի հետևանքով Ա. Մնացականյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 33-ամյա Գրիգոր Սարգսյանը տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Ռ. Բրուտյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ վթարի մեղավորը եղել է Ա. Մնացականյանը, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած): Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր