1698 դիտում
20:49 20-03-2015
Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Խոկման արարողություն
Արարատի Սբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ «Խոկման» արարողություն` Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ: Այս անգամ օրվա բանախոսը Արտաշատի Դալար գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանն էր: Քարոզի ընթացքում անդրադարձ եղավ հավատարմությանն ու գոհունակությանը: Բանախոսը հորդորեց ունեցածի համար շնորհակալ լինել Աստծուն, քանի որ ամենամեծ շնորհը, որ ի վերուստ տրված է մարդուն, հավիտենական կյանքն է:
«Աստված փորձում է մեզ հանել անկյալ վիճակից, մաքրագործել մեր սրտերը: Նա տալիս է այն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ է, բայց մարդ արարածը հաճախ այդ տվածը չի գնահատում: Ուրեմն շնորհակալ լինենք Աստծուն և անցնելիք ճանապարհն անցնենք հավատարմությամբ ու գոհունակությամբ, քանի որ միայն այդպես կարող ենք հասնել խաղաղ նավահանգիստ»,-ասա քահանան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
754 դիտում
18:26 24-03-2015
Արարատի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն
1357 դիտում
20:04 23-04-2014
Մայր Եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն.ֆոտոշարք
4017 դիտում
14:39 26-05-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար