211652_close_icon
views-count2940 դիտում article-date 19:13 21-03-2015

Մոսկվայում վագրը հարձակվել է վարժեցնողի վրա

Մոսկվայում վարժեցնող Ասկոլդ Զապաշնիի վրա վագր է հարձակվել եւ մի քանի լուրջ վնասվածքներ հասցրել, թեւ վարժեցնողը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Դեպքը տեղի է ունեցել կրկեսի լեգենդ Մարգարիտա Նազարովայի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ վարժեցնողը օպերատորի դեր է խաղացել: Ըստ սցենարի՝ նա պետք է փախչեր վագրից: Մինչդեռ աշխատակիցները չեն կարողացել ժամանակին կանգնեցնել գիշատչին, որն էլ հասել է «զոհին» եւ բռնել նրա ոտքերից: Տուժողի խոսքով՝ վագրը ճիշտ է վարվել, քանի որ կենդանին վազող մարդուն ընկալում է որպես զոհի: Շակիրա անունով վագրին կատարվածում ոչ մեկ էլ չի մեղադրում: Վարժեցնողի խոսքով՝ պետք է պատժվեն աշխատակիցները՝ կենդանու ճանապարհը ժամանակին չփակելու համար:

Նմանատիպ նյութեր