211652_close_icon
views-count1229 դիտում article-date 08:47 21-03-2015

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից: Այդ մասին թերթին հայտնել է հենց Ռոստոմյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ռոստոմյանը տեղեկացրել է նաև, որ կուսակցությունը լքել է մարտի 5-ին, այսինքն ԲՀԿ համագումարի օրը: Հարցին, թե ինչո՞ւ է հեռացել կուսակցությունից, նա արձագանքել է. «Եթե ինձ ճանաչեիք, այդ հարցը չպիտի տայիք անցած ուղիս հաշվի առնելով»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր