211652_close_icon
views-count29043 դիտում article-date 11:59 21-03-2015

Հակառակորդին հետ շպրտելու ժամանակ զոհված Էդուարդը շատ դաժան կյանք է ունեցել` 15 տարի Ուկրաինայում ապրող մորը չէր տեսել, իսկ երեկ էլ մորն արգելել են Հայաստան գալ՝ որդուն վերջին հրաժեշտը տալու

Երկրի սահմանների պաշտպանության համար զոհված 20-ամյա զինծառայող Էդուարդ Հայրապետյանը, ով Աշտարակի Մուղնի թաղամասից էր, փոքրուց շատ դժվար եւ դաժան կյանք է ունեցել, սակայն՝ հերոսական, բայց նաեւ դաժան մահով զոհվեց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մուղնի համայնքի ղեկավար Ջոնիկ Գրիգորյանը: Էդուարդի մայրն ազգությամբ ուկրաինուհի է, ով 15 տարի առաջ երկու աղջիկների եւ որդու հետ հեռացել էր ամուսնուց, սակայն Էդուարդը չէր համաձայնել միանալ քույրերին ու եղբորը եւ մնացել է հոր, տատի եւ հորեղբոր ընտանիքի հետ: Ավելին` անչափահաս տարիքից աշխատել է եւ ընտանիք պահել ու դա չի խանգարել, որ դպրոցում շատ լավ սովորի: Նա իր առաջ շատ լուրջ նպատակներ էր դրել ու ամեն ինչ արել՝ դրանց հասնելու համար: Համագյուղացիները կսկիծով են խոսում նրա կորստի մասին: Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ Էդուարդի մորը լուրը հայտնել են, ով այդքան տարվա բացակությւոնից հետո պարասստվել էր վերադառնալ Հայաստան՝ որդուն այս անգամ ընդմիշտ հրաժեշտ տալու համար, սակայն փաստաթղթային խնդիրներ են ի հայտ եկել եւ նրան արգելել են Հայաստան գալ: Նա չի կարող մասնակցել որդու հուղարկավորությանը, սակայն քույրերից մեկը, հնարավոր է՝ գա: Իսկ Էդուարդի ծառայության մեկնելուց հետո հայրը տեղափոխվել է Էջմիածին եւ այնտեղ մեկ այլ կնոջ հետ իր կյանքն էր ապրում: Տղայի կորստի հետ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել նրա տատը, ով Էդուարդի համար եւ մայր է եղել, եւ տատ: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հերթական անգամ ցավ է ապրում այս անդառնալի կորուստների համար եւ մաղթում, որ բոլոր զինվորներն իրենց ոտքով եւ հպարտ ու ուրախ վերադառնան ընտանիք և տանը նրանց դիմավորեն ոչ թե անդառնալի կորստյան, այլ երջանկության արցունքներով: Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ հակառակորդի կողմից մարտի 19-ին սպանված ՊԲ զինծառայող, 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, ԼՂՀ-ից էր` Աղաձոր գյուղից: 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը՝ Աշտարակի Մուղնի թաղամասից, իսկ 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանից: 9 օրից լրանալու էր Հակոբ Խաչատրյանի 20-ամյակը: Էդուարդ Հայրապետյանի ընտանիքը անգամ տուն չունի: Ապրում են հորեղբոր ընտանիքի հետ: Իսկ Արշակ Հարությունյանն իրենից փոքր եղբայր ունի: Հարեւանները պատմել էին, որ մինչեւ բանակ գնալը խոհարարություն է սովորել: «Շատ համարձակ էր, պատվախնդիր: Լավ ծառայության համար նրան արձակուրդ էլ էին ուղարկել: Ասում էր՝ քիչ մնաց: Նրա հետ հարազատներն էլ անհամբեր սպասում էին, բայց ոչ ոք սրան չէր սպասում»: Մինչ այդ էլ հայտնել էինք, որ մարտի 19-ին, լարված իրավիճակ է եղել ԼՂՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հայկական կողմը ունի զոհեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից էլ SHAMSHYAN.com-ին հայտնել էին, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներից 4-ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 1-ը՝ սպա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշել էր, որ 2 զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է, և այս պահին նրանք տեղափոխման ենթակա չեն, իսկ մյուս 2-ին, որոնց վիճակը ծանր կայուն է գնահատվում, կտեղափոխեն Երեւան:

Նմանատիպ նյութեր