211652_close_icon
views-count2163 դիտում article-date 12:00 21-03-2015

Էրդողանը հանդես է եկել հերթական զավեշտալի ելույթով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական զավեշտալի ելույթով: Նա պատմել է, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու խորհուրդ տվել: Զավեշտալին այն է, որ հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հատուկ անդրադարձել է Թուրքիայի առողջապահությանը՝ նշելով, որ այդ երկրի տարբեր հիվանդանոցներում բուժօգնությունը բացարձակապես տարբեր մակարդակների վրա է: Այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին Անկարան և Ստամբուլն են, կան ժամանակակից սարքավորումներ, սակայն մյուս բնակավայրերում բժշկական հաստատությունները չունեն անհրաժեշտ սարքավորումներ:

Նմանատիպ նյութեր