211652_close_icon
views-count3810 դիտում article-date 19:52 21-03-2015

Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ, հանդիպել նաեւ հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ. լուսանկարներ

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր