211652_close_icon
views-count2015 դիտում article-date 12:14 22-03-2015

Վերնաշենում ստեղծվում է գյուղացիական կոոպերատիվ տնտեսություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ներկա է եղել Վերնաշենի համայնքապետի 2014 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությանը: Ներկայացվել է գյուղապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները: Ներկայացվել է նաև 2015 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին և, գյուղապետը նշել է, որ համայնքում ստեղծվում է գյուղացիական կոոպերատիվ տնտեսություն, որը 80 տոկոս պետական ներդրումով ձեռք կբերի գյուղտեխնիկա՝ համայնքի բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներում օժանդակելու նպատակով: Նիստին մասնակցել են համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մանկապարտեզի վերանորոգման, ոռոգման գործող ջրագծի երկարացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման հարցերը: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

Նմանատիպ նյութեր