211652_close_icon
views-count2695 դիտում article-date 08:33 14-10-2015

Արա Աբրահամյանի «կոոպերատիվ» ՀՀԿ-ն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նաև Համաշխարհային հայերի կոնգրեսի (նախկինում՝ համաժողովի) նախագահն է, իր կառույցի համար՝ որպես հապավում, օգտագործում է ՀՀԿ-ն: Այս ամենը պատահականություն է, թե միտում՝ դժվար է ասել, բայց նույն ձեռագիրը կարելի է տեսնել Ա. Աբրահամյանի մտերիմի՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ, ով իր «Հայկական վերածնունդ» նախաձեռնության անունը, ըստ սփյուռքահայերի պնդման, «թռցրել է» սփյուռքում գործող համանուն կառույցից»: Թերթը նաև գրել է, որ կփորձի պարզել ՀՀԿ-ականների կարծիքն այն մասին, որ «հիմա էլ իրենց քթի տակ ՀՀԿ-ի անվան տակ գործում է հայաստանյան քաղաքական դաշտում իր համար տաքուկ անկյուն փնտրող Արա Աբրահամյանը»:

Նմանատիպ նյութեր