211652_close_icon
views-count9888 դիտում article-date 11:30 22-03-2015

Երեւանում 23-ամյա երիտասարդը Beero մակնիշի մոտոցիկլով բախվել է մենեջերի Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մարտի 21-ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Վաղարշյան փողոց թիվ 19 շենքի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ, 23-ամյա Խաչատուր Վալյանի վարած Beero մակնիշի առանց համարանիշի երկակնանի մոտոցիկլը եւ 32-ամյա Արտակ Թովմասյանի վարած Toyota Corolla մակնիշի 20 RR 700 համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով մոտոցիկլը շրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Թովմասյանը «ԷՍ ՓԻ» ՍՊԸ-ի մենեջերն է, եւ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը մոտոցիկլավարն է եղել, ով բախվել է մենեջերի ավտոմեքենային: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր