762 դիտում
11:35 23-03-2015
Բոտսվանայում քննարկելու են փղերին որսագողերից պաշտպանելու խնդիրը
Հարավային Աֆրիկայում գտնվող Բոտսվանայում ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ քննարկելու են փղերին որսագողերից պաշտպանելու խնդիրը: Ըստ փորձագետների՝ աֆրիկյան փղերը երկրի երեսից կարող են ոչնչանալ, քանի որ որսագողության ծավալները վերջին տարիների ընթացքում զգալի գերազանցում են կենդանիների ծնելիության մակարդակը:
Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի՝ այդ խնդիրը հատկապես սուր է Կենտրոնական Աֆրիկայում, ուր վերջին 10 տարվա ընթացքում փղերի ընդհանուր թիվը կրճատվել է 60%-ով:
Նշենք, որ փղոսկրի վաճառքն արգելվել է դեռևս 1989-ից: Սակայն հանցագործ խմբավորումները փղոսկրն իրացնում են անօրինական շուկայում: Այդ անօրինական ապրանքի մեծ մասը ուղարկվում է Չինաստան:
Նմանատիպ նյութեր
832 դիտում
21:14 25-12-2014
Զիմբաբվեի ազգային պարկը վաճառում է փղերին
3972 դիտում
11:31 20-10-2018
Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրը
Այս բաժնից
808 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
772 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ