211652_close_icon
views-count1356 դիտում article-date 14:17 23-03-2015

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր