211652_close_icon
views-count1917 դիտում article-date 15:01 22-09-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական խոսքում ասված է. «Խորապես վշտացած եմ ՀՀ Նախագահի խորհրդական, պետական, քաղաքական գործիչ Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Արմեն Մովսիսյանը մեծ ավանդ ունի մեր երկրի տնտեսության զարգացման ու միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ ի մասնավորի երկար տարիներ պաշտոնավարելով որպես Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Ցավակցում եմ Արմեն Մովսիսյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր