211652_close_icon
views-count4101 դիտում article-date 12:14 23-03-2015

Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել. Սոս Ջանիբեկյանը հոր՝ Կարեն Ջանիբեկյանի մասին

«Ավելի լավա ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել… Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»-դ… բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան... Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես… Երբ աչքերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույս»-ից , թողեցիր «ես»-դ հետապնդող պահի մեջ… Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտենականությունը, որ լսես լռություն…»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/572222969581806?pnref=story]էջում [/url]գրառել է Սոս Ջանիբեկյանը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը, ում մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Նմանատիպ նյութեր