211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

views-count1777 դիտում article-date 19:53 23-03-2015
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքի նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը՝ 11:00-ին:

Նմանատիպ նյութեր