1489 դիտում
15:32 04-05-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանն ու Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցության արդյունքում որոշվել է հերթական նիստի օրակարգ մտցնել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին հարցը:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն Ազգային ժողով է ներկայացրել իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:
Հերթական նիստի օրակարգում ներառվել է նաև ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ.-ի գործունեության տարեկան հաշվետվությունը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
2942 դիտում
19:37 21-03-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
3114 դիտում
22:00 27-09-2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
1535 դիտում
19:23 28-09-2015
Արցախի Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
928 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1351 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է