8221 դիտում
21:29 23-03-2015
30-ամյա վարորդի շումախերական վթարը՝ Դավիթաշենի վարչական շրջանում. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 23-ին, Երևանում տեղի ոնեցած ավտովթարի փաստով:
Ժամը 03:20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Աթեն Ադամյանը Սասնա ծռեր փողոցի թիվ 5/1 շենքի դիմաց իր վարած Volkswagen մակնիշի PO 055 Y 77 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նրա ուղևոր, 26-ամյա Անդրանիկ Մոսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով նյութական վնաս է պատճառվել նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու հրշեջ-փրկարարական խումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
53005 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ