39298 դիտում
10:19 24-03-2015
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում՝ Համալիրի հարևանությամբ գտնվող թունելում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցն ընկած ճաապարհահատվածում՝ թունելում, բախվել են 29-ամյա Գոռ Ամիրխանյանի վարած Mazda 31.6 մակնիշի 87 AV 888 համարանիշի, 33-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած BYD մակնիշի Լ 5937 համարանիշի և Hyundai մակնիշի 34 VV 858 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները:
Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ աշխատակիցները, որպեսզի խցանում տեղի չունենա:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Hyundai-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նախնական տվյալներով MAZDA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.500.000 ՀՀ դրամ, իսկ HONDA մակնիշի մեքենայինը՝ 1.800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MAZDA մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 ՀՀ դրամ, իսկ HONDA մակնիշի մեքենայինը՝ 39.000ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+