211652_close_icon
views-count1490 դիտում article-date 21:12 24-03-2015

Երեւանում կքննարկվեն երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը

Մարտի 25-ին մեկնարկում է № 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը: ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց: Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով: Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:

Նմանատիպ նյութեր