211652_close_icon
views-count1159 դիտում article-date 09:16 25-03-2015

Իրանն աշխարհում բնական գազի պաշարներով առաջին երկիրն է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության կատարած վերջին հետազոտաթյունների համաձայն, Իրանը բնական գազի պաշարներով առաջին երկիրն է աշխարհում, որ տիրապետում է համաշխարհային պաշարների 17.9%-ին, որը կազմում է 33.6 տրիլիոն խ/մ: Այս մասին թերթը տեղեկացել է Հայաստանի գազամատակարարման համակարգի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից, որ երեկ, ի վերջո, տեղադրվել է խորհրդարանի կայքում: Մինչև վերջերս համարվում էր, թե Ռուսաստանն է բնական գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրը աշխարհում, բայց վերջին հետազոտությունները ՌԴ-ին դնում են երկրորդ տեղում Իրանից հետո, նրան վերագրելով 32.9 տրիլիոն խորանարդ մետր պաշար: Երրորդը Քաթարն է, չորրորդը Թուրքմենստանը: Նրան հետևում են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Ադրբեջանը առաջին տասնյակում տեղ չի գտել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր