211652_close_icon
views-count39281 դիտում article-date 10:49 25-03-2015

Նոր մանրամասներ երեկ Կոտայքի մարզում հնչած կրակոցներից. հանցագործին վնասազերծել է տուժողը, ով նույնպես հրազենային վնասվածք է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 24-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների մասին, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրազենային վնասվածք է ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ է մտել Կարեն Առաքելյանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ տեղեկությունների, Կ. Առաքելյանն իր 2 ընկերների հետ Վազ 211200 մակնիշի 16 ՕՏ 720 համարանիշի ավտոմեքենայով եկել էր Բյուրեղավան և փորձել էին Ա. Ավետիսյանի տնից գողություն կատարել: Այդ պահին Արտյոմը տանը չի եղել. մեկնելիս է եղել աշխատանքի, ով Բյուրեղավանում խանութ ունի: Տանը եղել է նրա կինը, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է: Նա դռան դիտանցքից նկատել է տարօրինակ, անկոչ հյուրերին և այդ մասին հեռախոսով տեղեկացրել ամուսնուն: Ամուսինը շտապ եկել է տուն և մուտքի մոտ տեսել է նրանց և փորձել է ճշտել, թե ինչ գործ ունեն իրենք այնտեղ: Նրանք հարձակվել են տանտիրոջ վրա, ով կարողացել է դիմադրել և այդ ժամանակ կրակոց է հնչել, ինչի հետևանքով տանտերն աջ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք, իսկ Կ. Առաքելյանն իր ընկերների հետ նշված ավտոմեքենայով դիմել է փախուստի: Արտյոմն իր ընկերոջ Mercedes մակնիշի տաքսիով հետապնդել է նրանց, ովքեր հասել են մինչև Նոր Գեղի: Արդեն նշված հատվածում Կ. Առաքելյանը դուրս է եկել ավտոմեքենայից, թմբուկավոր ատրճանակը պահել է Արտյոմի վրա և սպառնացել, որ կխփի: Արտյոմը, սակայն, չի վախեցել և կարողացել է բաշիբոզուկի հետ մենամարտի դուրս գալ, որի ժամանակ 1 կրակոց էլ այդտեղ է հնչել և Կ. Առաքելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած ավտոմեքենան հաշվառված է Վանաձորում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և Կ. Առաքելյանի հանցակից ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/24/47218/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 24-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց էր տեղափոխել: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այդ պահին նշված վայր էին ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, կրակոցներն արձակել էր ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել էր Բյուրեղավանի տներից մեկում «ռազբոյ անել», և քաղաքացիները հետապնդել էին նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել էր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր