211652_close_icon
views-count1362 դիտում article-date 14:20 25-03-2015

Նիժնի Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Մարտի 24-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Տաճատ Ի.-ին, որը մարտի 12-ից Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր