211652_close_icon
views-count1846 դիտում article-date 16:48 25-03-2015

Զինյալները գրավել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող Սիրիայի Բոսրա քաղաքը

Հակակառավարական ուժերի զինյալները Սիրիայի հարավում իրենց հսկողության տակ են առել Բոսրա քաղաքը: Լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքը գրավվել է 4 օր տևած մարտերից հետո: Նշենք, որ Բոսրան ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է: Այս քաղաքում մարդկանց բնակվելու մասին առաջին հիշատակությունները թվագրվում են մ.թ.ա. 14-րդ դարին: Ավելի ուշ քաղաքը պատկանել է Հռոմեական կայսրությանը, Պարսկաստանին և Արաբական խալիֆաթին: Բոսրայում պահպանվել են հռոմեական, բյուզանդական և մահմեդական շինությունների փլատակները, ինչպես նաև լավ պահպանված անտիկ ժամանակաշրջանի թատրոնը:

Նմանատիպ նյութեր