211652_close_icon
views-count45621 դիտում article-date 15:57 26-12-2021

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Mercedes-ը` Hyundai Elantra, Hyundai Accent, Honda Accord ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50–ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում բախվել են 29-ամյա Վարդան Պողոսանի վարած Honda  Accord մակնիշի,  24-ամյա Դավիթ Միսակյանի վարած  Hyundai Elantra  մակնիշի, 33-ամյա Աշոտ Աշուղաթոյանի վարած  Hyundai Accent մակնիշի և 31-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած  Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարված ավտոմեքենաների վարորդները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները  չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից  ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային  ծառայությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սարալանջ բարձրանալիս դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված ավտոմեքենաներին, իսկ  Mercedes-ի գազաբալոնը հարվածից պոկվել ու շպրտվել է մոտ 40 մետր:  Mercedes-ի վարորդին առաջինն օգնություն ցուցաբերողներից են եղել «Անվտանգ երթևեկություն»  ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր