211652_close_icon
views-count5300 դիտում article-date 19:00 25-03-2015

Ավանդույթի համաձայն՝ Գյումրիում նշվեց Խոսքի ազատության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին, Գյումրի քաղաքում՝ ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Խոսքի ազատության օր- 2015 պարգևատրման արարողությունը: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կազմակերպել էր Խոսքի ազատության պաշտպանության հանդիսության կազմակերպչական կոմիտեն և ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբը՝ նախագահ Լևոն Բարսեղյան: Այս տարվա պարգևատրվածներն են. Առավոտ օրաթերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արևշատյանը՝ օպերատիվ աշխատանքի համար, Արա Պապյանը՝ «Մոդուս Վիվենդի՚» ռադիոհաղորդաշարի համար, Գայանե Աբրահամյանը՝ Լրագիր.am-ում և Երկիր մեդիա հեռուստաընկերությունում թողարկած հեռուստահաղորդումների շարքերի, ինչպես նաև սոցիալական խնդիրների մասին հոդվածների շարքի համար, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խիզախ հրապարակային խոսքի համար: Քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ազատության, համառության և հետևողականության համար պարգևատրվեց Վարդգես Գասպարին, Մեդիա կենտրոնը պարգևատրվեց հանրային բազմազան խնդիրները խորությամբ և ուշադրությամբ լուսաբանելու համար: Իսկ սիրված մտավորական Տիգրան Պասկևիչյանը պարգևատրվեց հրապարակախոսական հսկայական աշխատանքի, վավերագրերի, «Դոն Կիխոտի օրագիրը» և « Ձնե մարդու Ավետարան» գրքերի համար: Պարգևատրմանը հարգելի պատճառներով ներկա չէին Զ. Փոստանջյանն ու Վ. Գասպարին : Բոլորի խոսքը հուզիչ էր, իսկ ավելի հուզիչ էր Առավոտ-ի լրագրող Ն. Արևշատյանի խոսքը, ում ցանկությունն էր, որ Գյումրիի վերաբերյալ հրապարակումները այսուհետ լինեն Գյումրու համով ու հոտով, կոլորիտով, այլ ոչ թե Գյումրիում տեղի ունեցած ռազբորկաներով ու կրիմինալ պատմություներով: Ուրախալին այն էր, որ միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով երիտասադրներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+

Նմանատիպ նյութեր