211652_close_icon
views-count9969 դիտում article-date 19:20 25-03-2015

Սեյրան Օհանյանը՝ հակառակորդի կողմն անցած զինծառայողի մասին. նա խնդիրներ է ունեցել ընտանիքի անդամների հետ

Այն պահին, երբ այդ զինվորը լքել է մեր սահմանը զինծառայողներից մի քանիսը տեսել են, թե ինչպես է արագ վազում, սակայն չի ստացվել կանխել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի քայլին: Նա բացառեց, որ նա հրամանատարների կողմից ճնշման ենթարկված լինի, քանի որ նախ՝ պայմանագրային զինծառայող է, այն էլ փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, սովորաբար, նման ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում: Սակայն ասաց, որ պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքում: «Նախնական տեղեկություններով՝ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզի քննությունը»,- ասաց նախարարը: Իսկ սահմանն անցած հայ զինծառայողի մասնակցությամբ եւ պատասխաններով պատրաստված հակառակորդի տեսանյութը նախարարը նշեց, որ ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունցել: Ավելին` վերջերս մեքենա է գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրը ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր