211652_close_icon
views-count6351 դիտում article-date 15:21 27-03-2015

Ի՞նչ արդյունքներ են տվել Կարմիր խաչի բանակցությունները հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի գործով

Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանի գործով Կարմիր Խաչի միջազգային կողմիտեն բանակցում եւ երկխոսության մեջ է համապատասխան կողմերի հետ: Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին: Նա ավելացրեց, որ այս պահին ավելին ասել չի կարող: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել եւ հավանաբար դա է եղել հակառակորդի կողմն անցնելու պատճառը:

Նմանատիպ նյութեր