211652_close_icon
views-count167682 դիտում article-date 11:21 26-03-2015

«Արտակարգ դրություն»՝ Երևանի Կենտրոնի դատարանում. դատարան են բերվել Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության կասկածյալներ Ծգլը, Տլեն և Գաստիկը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարան բերված անձինք ձեռնաշղթայված էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը կրկին դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատամբ որպես խափանման միջոց նախկինում կայացրած վճիռը վերահաստատի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստը սկսվել է, որից հետո դատավորը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում «կարմիր բերետները», դատարանի կարգադրիչները, սակայն լարվածություն չի նկատվում. հավանաբար, ուժեղացված ծառայությունը, առաջին հերթին, անհրաժեշտ է հենց կասկածյալներին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վիրավորները, ովքեր հիվանդանոցում մահացել էին: Lexus-ի վրա եղել են մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն: Սպանվածները հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ 43-ամյա Լևոն Ղազարյանն էր, ով ավելի շատ հայտնի էր որպես «Երրորդմասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը՝ Դերո մականունով, ովքեր մահացել էին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ 3-րդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր, ով մահացել էր տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: *** 13:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Գ. Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ մականվամբ), վերցվեց երկամսյա կալանքի: Այս պահին դռնփակ դատական նիստ է սկսվել նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, որտեղ քննչական մարմինը դիմել էր, որպեսզի «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանի նկատմամբ դատարանը կայացնի երկամսյա կալանքի որոշում: *** 16:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Գ. Խանդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանը վերցվեց երկամսյա կալանքի: Քիչ առաջ ձեռնաշղթայված վիճակում դատարան բերվեց նաև Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ), ում համար քննչական մարմինը նույնպես միջնորդել էր դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք: *** 16:45 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Գ. Խանդանյանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը նույնպես վերցվեց երկամսյա կալանքի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ երեքն էլ տեղափոխվեցին Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի հետ զրույցում Վ. Հակոբյանի, Ս. Հախանումյանի և Ս. Գրիգորյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ բողոքարկելու է երեքի խափանման միջոց կալանքի որոշումները, քանի որ կարծում է, որ հիմքեր չկան նշված անձանց մեղադրելու այդ հանցագործության մեջ: [img]/ups/images/0870025001427378538309919.jpg[/img] [img]/ups/images/0761351001427378539375660.jpg[/img] [img]/ups/images/0728859001427378540514176.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր