25163 դիտում
13:07 17-07-2015
Ինչո՞ւ են լռում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Գաստիկը, Ծգլը, եւ Տլեն. ԱԱԾ-ն նրանց հարցով նոր միջնորդություն է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի գործով ԱԱԾ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս 2 ամսով երկարացնելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ նրանց պաշտպան Երվանդ Վարոսյանից:
Ավելին՝ տեղեկացանք նաեւ, որ պաշտպանյալները մինչեւ այսօր ցուցմունք չեն տվել:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/23/47172/]հայտնել [/url]էր, որ մարտի 23-ին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էին ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հանցագործության [/url]համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»