211652_close_icon
views-count1038 դիտում article-date 12:09 27-03-2015

Ալիասխաբ Քեբեկովին միջազգային ահաբեկիչների թվին դասելու ԱՄՆ-ի որոշումը ողջունելի է. Ա. Լուկաշևիչ

Ռուսաստանի արտգործնախախարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում Վաշիգթոնի որոշումը՝ «Իմարաթ Կովկաս» խմբավորման ղեկավարին միջազգային ահաբեկիչների թվին դասելու համար: [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/26/47479/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], Հյուսիսային Կովկասում գործող զինյալների ղեկավար Ալիասխաբ Քեբեկովը ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել՝ «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու, իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունը խրախուսելու և մահմեդական հոգևորականներին սպանելու համար: Պաշտոնյան այդ քայլն անվանել է պատասխանատու մոտեցում, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակաահաբեկչական ուղիում համագործակցության հեռանկարներ կան: Լուկաշևիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն նաև այլ հարցերում:

Նմանատիպ նյութեր