211652_close_icon
views-count5417 դիտում article-date 11:18 28-03-2015

A320 օդանավի երկրորդ օդաչուն ցանկացել է «հիշարժան քայլ կատարել»

Ֆրանսիայի հարավում կործանված A320 ուղևորատար օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին Bild պարբերականին հայտնել է, որ Անդրեասն իրեն ասել էր, որ ցանկանում է այնպիսի մի բան անել, որը բոլորը կհիշեն: «Նա ասում էր՝ մի օր ես այնպիսի մի բան եմ անելու, որը կփոխի ողջ համակարգը, բոլորը կիմանան ինձ և կհիշեն ինձ»,-պատմել է 26-ամյա Մարիան՝ հավելելով, որ Անդրեասը գաղտնապահ մարդ էր: Նրանք վերջերս էին բաժանվել, սակայն Լուբիցը աղջկան վերադարձնելու համար պատրաստ էր ամեն ինչի. նույնիսկ Audi մակնիշի ավտոմեքենա էր գնել նրա համար: Հետաքննությունը պարզել էր, որ Անդրեասն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և նույնիսկ 1,5 տարի բուժման կուրսեր է անցել, սակայն չէր ասել այդ մասին:

Նմանատիպ նյութեր