211652_close_icon
views-count1064 դիտում article-date 15:13 27-03-2015

Հնդկաստանում խոզի գրիպի զոհերի թիվն անցել է 2000-ից

Հնդկաստանում խոզի գրիպի(H1N1) պատճառով տարվա սկզբից մահացությունների թիվն անցել է 2000-ը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 33.000-ի: Խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Ռաջաստխան և Հուջարատ նահանգներում՝ յուրաքանչյուրում համարյա 7000 մարդ հիվանդ է: Հուջարատի ամենախոշոր քաղաքի իշխանություններն արգելել են անցկացնել մասսայական միջոցառումներ՝ բացի հարսանիքներից և հուղարկավորության արարողություններից: Խորհուրդ է տրվել զբոսաշրջիկներին պատվաստում անել մինչ Հնդկաստան մեկնելը:

Նմանատիպ նյութեր