211652_close_icon
views-count2808 դիտում article-date 21:16 19-01-2016

Ուկրաինայում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 51-ի

Ուկրաինայում գրիպի հետևանքով մահացածների թիվը հասել է 51-ի: Այս մասին իր զեկույցում հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին: Մահացածների մեծ մասը Դոնեցկի շրջանից են: Կիևում տասնյակ հիվանդներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Կիևում, Օդեսայում, Խերսոնում և Կիրովոգրադում փակվել են մանկապարտեզներն ու դպրոցները: Նշենք, որ մինչ օրս Ուկրաինայում գրանցվել է գրիպով հիվանդանալու մոտ 2,5 մլն դեպք:

Նմանատիպ նյութեր