211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:02 27-03-2015

Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցությանը, մասնավորապես, արծարծվել են քաղաքաշինության բնագավառում գնագոյացման պետական ընթացիկ քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Քննարկման ընթացքում Վերահսկիչ պալատի, քաղաքաշինության նախարարության և կառավարության աշխատակազմի կողմից ներկայացվել են առաջարկություններ գործող մի շարք նորմերի և չափորոշիչների, շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության, ինչպես նաև նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների վերանայման վերաբերյալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել պատկան մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ բարձրացված հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, առաջարկություններն ամփոփելու և սեղմ ժամկետում վերջնական տեսքով վարչապետին ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր