2628 դիտում
18:38 12-04-2017
Կառավարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ: «Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի», - ասել է Կարեն Կարապետյանը:
Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կառուցապատում-հարկային վարչարարություն իրականացում-իրացում շղթային: Այս առումով վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը, թափանցիկության ավելացմանը, շուկայի ակտիվացմանը, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, տեղական ընկերությունների խրախուսմանը՝ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին: «Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը և ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների թեմայի շուրջ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետը տեղեկացրել է, որ «Doing business»-ի շրջանակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երևանում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով, հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, և եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար և ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը:
Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
16:02 27-03-2015
Կառավարությունում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
3798 դիտում
18:33 05-12-2017
Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
3756 դիտում
12:28 07-03-2018
Կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ում Քննարկվել են ոլորտի խնդիրները
Այս բաժնից
484 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1630 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
526 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը