211652_close_icon

Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին

views-count1374 դիտում article-date 11:41 28-03-2015
Ռուսաստանը հայտնել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցելու իր ցանկության մասին, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովին: Վերջինս հայտարարությունն արել է Բոաոյում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ: Ասիական բանկը ստեղծվել է Չինաստանի կողմից՝ 2014 թվականին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլրդ դոլար: Նպատակը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է:

Նմանատիպ նյութեր