Fitch-ը նվազեցրել է Հունաստանի վարկանիշը
Fitch միջազգային վարկանիշային կազմակերությունը նվազեցրել է Հունաստանի վարկանիշը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության զեկույցում ասված է, որ դրան նպաստել են շուկայում ոչ բավարար հասանելիությունը, պաշտոնական հաստատությունների ժամանակին կատարվելիք վճարումների անորոշ հեռանկարները, երկրի բանկային համակարգում լիկվիդացման կոշտ պայմանները: Այդ ամենն բարդացնում է Հունաստանի կառավարության ֆինանսավորումը ԵՄ-ի կողմից:
Ներկա դրությամբ Հունաստանի պարտքը կազմում է մոտ 324 մլրդ եվրո կամ ՀՆԱ_ի շուրջ 180%-ը: Երկրի նոր կառավարությունը փորձում է ամեն գնով հասնել պարտքի գոնե կես մասի դուրսգրմանը: