1087 դիտում
19:31 28-03-2015
«Նրանք ընկան» խորագրով անհատական ցուցահանդես է բացվել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքաիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Նրանք ընկան» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Գեղանկարչուհի Լիանա Մկրտչյանն իր իններորդ անհատական ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նկարչուհուն անհատական ցուցահանդեսի առթիվ և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու, հնարավորություն ըձեռելու երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալ արվեստասեր հասարակայնությանը։
Նկարչուհին շնորհակալություն է հայտնել ներկաներին, ապա ներկայացրել ցուցադրությունում ընդգրկված՝ Հայոց ցեղասպանության թեմայով երկու կտավները և նշել, որ ցուցահանդեսի խորագիր է ընտրել Շառլ Ազնավուրի երգերից մեկի վերնագիրը։
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
18:50 27-04-2017
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը
2201 դիտում
16:28 12-12-2015
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ամանորյա բարեգործական տոնավաճառ
2853 դիտում
16:42 05-12-2017
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան