211652_close_icon
views-count2853 դիտում article-date 16:42 05-12-2017

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» երգչախումբը: Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ստեղծագործական ցուցահանդեսին և համերգային ծրագրին մասնակցելու, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցելու և համերգային ծրագիրը ղեկավարելու համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել նաև Պարալիմպիկ խաղերի մարզիկներին, ովքեր իրենց մրցելույթներով բարձր են պահել մայրաքաղաք Երևանի պատիվը: Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության, Գեղեցիկ արվեստների ակադեմիայի և «Փրկություն» հասարակական կազմակերպության 29 ստեղծագործողների գեղանկարներ, գծանկարներ, գոբելեններ, քանդակներ և ձեռքի այլ աշխատանքներ: Հարկ է նշել, որ ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 5-8-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր