211652_close_icon
views-count1571 դիտում article-date 21:56 28-03-2015

Նիգերիայի նախագահն ընտրական տեղամասում չի կարողացել ընտրել

Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանն ու իր կինը չեն կարողացել մասնակցել նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ Նիգերիայում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են հատուկ պլաստիկ քարտեր, որոնք պարունակում են ընտրողի կենսաչափական տվյալները: Գործող նախագահը չի կարողացել անցնել անձի նույնականացման գործընթացը, քանի որ քարտը չի ճանաչել նրա տվյալները: Ընտրական տեղամաս 2-րդ անգամ գալուց հետո նրան վերջապես հաջողվել է ընտրել: Նիգերիայում տեղի ունեցող նախագահական ընտրություններին առաջադրվել է 14 թեկնածու: Ներկայիս նախագահ Գուդլակ Ջոնաթանի լուրջ մրցակիցն է համարվում ընդդիմադիր ուժերի ղեկավար Մոհամադ Բուխարին:

Նմանատիպ նյութեր