211652_close_icon
views-count5647 դիտում article-date 15:50 25-03-2017

Տեղամասում խախտումներ անելը բացառված է. Լրագրողները փորձարկել են ընտրական սարքավորումները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրություններում կիրառվող տեխնիկական սարքավորումների ցուցադրությունն ու փորձարկումը: «Այսօր մենք ներբեռնել ենք տեխնիկական սարքավորման մեջ ամբողջ Երևան քաղաքի ընտրողների ցուցակը՝ որպես մեկ պայմանական տեղամաս: Հրավիրել ենք կուսակցությունների ներկայացուցիչներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, հանրությանը, ԶԼՄ-ներին՝ փորձարկելու գրանցման համակարգը, փորձելու գրանցվել անձը հաստատող փաստաթղթերով»,- նշեց Տ. Մուկուչյանը: Նշենք, որ երբ անձը երկրորդ անգամ էր մոտենում քվեարկության, սարքավորումները տագնապի ազդանշան էին արձակում, ու կտրոնի վրա ֆիքսվում էր, որ տվյալ անձը երկրորդ անգամ է մոտեցել սարքին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս ընտրություններին ընտրական տեղամասում խախտումներ անելը գրեթե բացառված է: Նրա կարծիքով՝ պատճառը ոչ միայն սարքավորումներն են, այլև քվեարկությունից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը:

Նմանատիպ նյութեր