Սոմալիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի
Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա «Ալ-շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Մահացածների թվում են Շվեյցարիայում Սոմալիի դեսպանը եւ 5 զինյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 մահացածի մասին: Վիրավորվել է 20 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի շենքն արդեն կառավարական զորքերի վերահսկողության ներքո է:
Մինչեւ իսլամիստների հարձակումը հյուրանոցում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ էր զոհվել: