211652_close_icon
views-count1793 դիտում article-date 09:56 06-02-2016

«Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս տարվա հունվարի 12-ին նշանակված «Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել։ Պատճառն այն է եղել, որ պարտատերերի պահանջների ցուցակը մինչ այդ չի հաջողվել հաստատել։ Պարտատերերի ժողովը հետաձգվել է, նշանակվել է փետրվարի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են առողջացման ծրագիր ներկայացնել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր