Արքայազն Ուիլյամն աշխատանքի է անցել Bond Air Services շտապօգնության ընկերությունում
Անգլիայի թագավորական ընտանիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ արքայազն Ուիլյամը Bond Air Services ընկերությունում աշխատանքի է անցել որպես ուղղաթիռի օդաչու:
Նշենք, որ այդ ընկերությունը շտապօգնության ծառայություններ է մատուցում:
Նախատեսված է, որ Ուիլյամն այդ ընկերությունում հատուկ պատրաստության կուրսեր կանցնի, որից հետո ամռանը կանցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը Արևելյան Անգլիայի շրջանում: Bond Air Services-ը Միացյալ թագավորությունում շտապօգնության խոշոր ծառայություն է: