211652_close_icon

Թե՛ մարդկանց հիշողության, թե՛ մարդկային խղճի առջև գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահ

views-count1996 դիտում article-date 20:17 24-04-2025
Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև հունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։

Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նմանատիպ նյութեր