211652_close_icon
views-count691 դիտում article-date 14:34 31-03-2015

Որսորդական հրացանների պահպանության պայմանները ստուգելիս ապօրինի պահվող զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն օրերս այցելել են 1967 թ. ծնված Մանվել Մ.-ի տուն՝ նրան պատկանող «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի և «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանների պահպանության պայմանները ստուգելու: Ստուգման ընթացքում ննջասենյակում գտնվող երկաթյա պահարանի մեջ որսորդական հրացանների հետ միասին հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի 20 փամփուշտ և 0.84 կգ «ամունալ» տեսակի պայթուցիկ նյութ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր