211652_close_icon
views-count1109 դիտում article-date 13:18 31-03-2015

Նիգերիայում և հարևան երկրներում «Բոկո Հարամ»-ի զոհ է դարձել ավելի քան 8000 մարդ

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողի տեղակալ Կյունգ Վա Կանգը Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հայտնել է, որ ավելի քան 8000 խաղաղ բնակիչ Նիգերիայում և հարևան երկրներում զոհ է դարձել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը, իսկ մոտ 1.5 միլիոնը ստիպված են եղել լքել իրենց տները: Նա նշել է, որ 2013թ- մայիսից հայտարարված արտակարգ դրությունից հետո Նիգերիայի հյուսիս-արևմուտքում և Չադ լճի ավազանում տիրող հակամարտության հետևանքով խաղաղ բնակչությունը ստիպված է եղել տեղափոխվել երկրի այլ շրջաններ կամ հարևան երկրներ: Նա շեշտել է, որ մի քանի հազար մարդ դարձել է փախստական:

Նմանատիպ նյութեր