1598 դիտում
20:48 31-03-2015
Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015»-ը կանցկացվի Հայաստանում
Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի շրջանակներում առաջին գործնական հանդիպումը տեղի կունենա «Այբ» դպրոցում` ապրիլի 1-ին:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը, և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման և «ուղեղների» արտահոսքի խնդրի թեմաների շուրջ քննարկում:
Ռուսաստանի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կծանոթանան կրթական նոր լուծումներին, կկարողանան նոր բիզնեսի հնարավորություններ ու համագործակցության ուղիներ գտնել, նոր կապեր հաստատել տեղի ընկերությունների հետ:
Ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն տեղի կունենա ապրիլի1-3-ը: Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից ժամանած մոտ 100 առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
841 դիտում
13:30 04-03-2024
Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով
782 դիտում
13:29 12-01-2015
ԱՄՆ-ում ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով գագաթնաժողով կանցկացվի
2036 դիտում
12:47 03-01-2023
Կիևում 1 ամսից Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողով կանցկացվի
Այս բաժնից
742 դիտում
15:37 22-10-2024
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը. տեսանյութ