211652_close_icon
views-count1179 դիտում article-date 12:21 02-04-2015

Ֆրանսիան կոչ է անում արագ ավարտին հասցնել Իրանի միջուկային հարցով բանակցությունները

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կոչ է արել, որքան հնարավոր է, շուտ ավարտին հասցնել իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները և քաղաքական համաձայնագիր կնքել Իրանի և «վեցյակի» միջև: Իր հերթին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը Լոզանում կմնա, որան անհրաժեշտ կլինի: Հիշեցնենք,որ այս օրերին Լոզանում ընթանում են միջուկային հարցով բանակցությունները: Փորձագետների համոզմամբ՝ բանակցությունների առաջընթացին հիմնականում խոչընդոտում է պատժամիջոցների ամբողջական վերացման մասին Իրանի պահանջը:

Նմանատիպ նյութեր