211652_close_icon
views-count40092 դիտում article-date 17:48 02-04-2015

Շատ օլիգարխներ հերթական անգամ շոկ են ապրելու՝ իմանալով, որ ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները «մատ արեցին» իրենց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատիկին ընդառաջ, զորամասի ողջ անձնակազմը այցելեց Գավառի մանկատուն: Զորամասի անձնակազմի այցը Գավառի մանկատուն միշտ սպասված է, ինչի վառ ապացույցը երեխաների ջերմ ընդունելությունն ու դրական վերաբերմունքն է մեր ոստիկանների նկատմամբ: Մանկատան սաներն արդեն ճանաչում են իրենց հյուրերին և մեծագույն ուրախությամբ, հուզմունքով ու երախտագիտության զգացումով ընդունեցին արդեն իսկ բարեկամացած ոստիկաններին: Մանկատուն էր այցելել ՀՀ ՈԶ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը, ով երեխաներին ՀՀ ՈԶ հրամանատարի անունից փոխանցեց բարեմաղթանքներ և 200 000 դրամ դրամական օգնություն: Զորամասի անձնակազմը նույնպես դատարկաձեռն չէր ներկայացել երեխաներին. մանկատանը փոխանցեցին Սուրբ Զատիկի համար նախատեսված մթերքներ` ձուկ, բրինձ, հավկիթ, հնդկաձավար, լավաշ, պանիր, ձիթապտուղ, չամիչ, բնական և գազավորված հյութեր, մրգեր, լոլիկ, վարունգ, խաղալիքներ, հագուստ և այլն: Իսկ մեր կին զինծառայողները մանկատան խոհարարներին օգնեցին պատրաստել Սուրբ Զատիկի օրվան պատրաստվող ուտեստներ: Ճաշից առաջ Գևորգ սարկավագ Գևորգյանն օրհնեց երեխաներին և բացատրեց Սուրբ Զատիկի խորհուրդը, որից հետո աղոթք հղվեց առ Աստված ի բարօրություն երեխաներին և մատուցվեց Սուրբ մատաղ: Թատերական ներկայացում էին բեմադրել մանկատան շնորհալիները: Հրաժեշտին իր ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանը և խոստացավ, որ շուտով նորից հանդիպումներ կլինեն: Այնուհետև մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց աստվածահաճո այս գործի համար և բարի ճանապարհ մաղթեց: Վերադարձին անձնակազմն այցելեց Այրիվանք` գոհաբանական աղոթք հղելու առ Աստված` այդ և աշխարհի բոլոր երեխաներին բարօրություն խնդրելու համար: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+

Նմանատիպ նյութեր